a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ԿԳՆ-ից հանձնվեց Մշակույթի նախարարությանը

Culture.AM NIST

Այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունվեց  որոշում, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած՝  ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»,  հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարությանը։
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախագիծը հարմարեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի, առաջին հերթին՝ ԿԳՆ-ի հետ:

 

Ուշագրավ է Tert.am-ի կողմից ներկայացվող երկխոսությունը, որը քաղվել է հենց տեղում․
«Բա ո՞նց ես համոզել պարոն Աշոտյանին»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք միշտ իրար համոզում ենք, եթե պետք է լինում,  ստացվում է»,- պատասխանեց մշակույթի նախարարը:

«Ձեզ մոտ էլ է ստացվում, հա՞: Վտանգավոր է»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը և իր խոսքն ուղղելով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ասաց. «Աշոտյան, համոզելու գործ լինի, քեզ դիմենք, հա՞»:

«Եթե ունենամ վարչապետի հանձնարարականը, ապա այո, պարո՛ն վարչապետ»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0