a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կարեն Կարապետյան. Մենք ինքներս ի՞նչ ենք անում, որպեսզի աշխարհին ճանաչելի դարձնենք մեր մշակույթը

Կարեն_Կարապետյան

-Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, գործարարները, կառավարիչները, գիտության և մշակութային գործիչները, ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցները մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը մեր համազգային նպատակներին ծառայեցնելու համար,-այս մասին այսօր իր ելույթում նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Ըստ վարչապետի՝  պետք է փորձել օգտագործել մեր մշակույթը՝ աշխարհին ներկայանալու և աշխարհը մեզ համար բացահայտելու գործում:

-Մշակույթը հզոր զենք է, երբեմն ավելի ուժեղ, քան բուն զենքը: Այն կարող է մարդկանց միավորել և ճանաչելի դարձնել միմյանց: Մենք ունենք շատ հարուստ մշակույթ, որ դարերի միջով բերել ենք մեզ հետ: Մենք անկեղծորեն կարծում ենք, որ ամբողջ աշխարհը դրա մասին գիտի և անկեղծորեն զարմանում ենք, երբ հայտնաբերում ենք, որ դա այդպես չէ: Սակայն մենք մեզ պետք է հարց տանք, իսկ մենք ինքներս ի՞նչ ենք անում, որպեսզի աշխարհին ճանաչելի դարձնենք մեր մշակույթը, ինչքանո՞վ ենք մենք ինքներս ծանոթ մեր սեփական մշակույթին: Մեծ աշխատանք ունենք այստեղ կատարելու: Միաժամանակ պետք է բաց լինենք աշխարհի այլ մշակույթներն ընդունելու, ճանաչելու, հասկանալու, լավը քաղելու և կրթվելու համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0