a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանն ու Եգիպտոսը կակտիվացնեն մշակութային ոլորտում համագործակցությունը

19680

 ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած տեղեկատվության համաձայն՝ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը մայիսի 28-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Աբդալվահիդ ան-Նաբավիի հետ: Կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ   մշակութային համագործակցությունը եղել և շարունակում է մնալ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկը: Երկու  կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ջանքերը միմյանց մշակութային ձեռնարկներին մասնակցություն ցուցաբերելու համար։

Տեղեկատվության համաձայն, դեսպանները  քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնման, փոխայցելությունների և մշակույթի տարբեր ոլորտներում փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0