a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
29/05/2015

Հայաստանում շաբաթը մեկ վատ լուր ենք ստանում. Նիկոլայ Ծատուրյան

62dd488622feff2b8bc18cdd33f2023c.thumb

Ինչքան էլ ժողովուրդը դժգոհի, իշխանությունն իր ուզածն անում է։ Նման կարծիք հայտնեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով այսօր հրավիրված էր մամուլի ասուլիսի։ Ըստ նրա՝ անվերջ թանկացումների հիմնական պատճառը մեկն է՝ բյուջեն դատարկ է։

«Բոլորս էլ դժգոհում ենք ու լավ ենք անում։ Տարիքով մեծ եմ ու հիշում եմ, որ Սովետի տարիներին մարդիկ ոնց էին սպասում հերթական համագումարին, այդ ժամանակ մի լավ բան լինում էր անպայման, իսկ հիմա մենք շաբաթը մեկ վատ լուր ենք ստանում։ Իսկ բյուջեն դատարկ է, որովհետև իրենց գրպանն են լցնում, հետո մի բան գցում են ժողովրդի դեմը,  որ էլի վերցնեն»,-ասաց նա։

«Վերջերս գնացի գրախանութ, և երկու հատ Ղուրան գնեցի, կինս տեսավ ու ասեց՝ հո չես գժվել, ես էլ ասեցի՝ այ կնիկ, վերջում Հայաստանում ես ու դու ենք մնալու, Ղուրանն էլ նրա համար է, որ թուրքերը գան ու մեզ չսպանեն»,-ասաց նա։

Նիկոլայ Ծատուրյանը նաև համոզված է, որ նման թանկացումներով ժողովրդի ուշադրությունը շեղում են և ավելի խոշոր թալանով զբաղվում։

«Այնպես որ, ժողովրդին ասել՝ մի՛ գնացեք, անիմաստ է։ Եթե մարդը չի կարողանում երեխային, հայերեն ասած, «կլուբնիկ» առնել, պարզ է, որ պետք է գնա»,-ասաց նա։

Tert.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0