a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել

Genocide_Library

Վաշինգտոնում բացվել է Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանը: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, գրադարանում տեղ գտած գրքերը չեն արտացոլում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ Եղեռնի մասին: Գրադարանում ներկայացված է 5000-ից ավելի հայերեն և անգլերեն  լեզվով հրատարակություն:

-Հայոց ցեղասպանության գրադարանն ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է, մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռքբերած արժեքավոր հավաքածուից,- իր խոսքում նշել է Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը:

Գրադարանից կարող են միայն ոլորտն ուսումնասիրող պատմաբանները և հետազոտողները, այն բաց չի լինի լայն հասարակության համար:

Գրադարանի բացմանը ներկա է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով նշել է, որ նման կենտրոնի ստեղծումը լուրջ ձեռքբերում է, որը դառնալու է հանդիպման, քննարկումների վայր, համադրված աշխատանք կազմակերպելու կենտրոն:

– Այս առումով ավելին է, քան գրադարան, տեղեկատու կենտրոն: Վստահ եմ, որ այս սկիզբը, որ ազդարարվեց, շատ կարևոր է լինելու ապագայումհայաստանյան և սփյուռյան համանման հաստատությունների միջև փխգործակցության և համադրված աշխատանք կազմակերպելու առումով,- ասել է Դեմոյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0