Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Հայոց ցեղասպանության թեմայի «պատճառով» թուրք քաղաքապետը հրաժարվել է աջակցել գիտաժողովին | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության թեմայի «պատճառով» թուրք քաղաքապետը հրաժարվել է աջակցել գիտաժողովին

5077147033_397d713b01_b

Ինչպես տեղեկացնում է Sendika լրատվական կայքը, Թուրքիայի Քարաբուրունի քաղաքապետարանը  հրաժարվել է օժանդակել 10-րդ անգամ կազմակերպվող գիտական համաժողովի անցկացմանը: Պատճառը այն է, որ համաժողովի հայտարարության մեջ օգտագործվել է «1915. հայերի և ասորիների ցեղասպանություն» արտահայտությունը:
Կայքի տեղեկացմամբ սեպտեմբերի 2-6-ը կայանալիք համաժողովը անցկացվելու է «Կապիտալի բնույթը՝ ցեղասպանություններ, կոտորածներ, պատերազմներ» խորագրի ներքո:

Համաժողովի կազմկոմիտեն քաղաքապետարանի  որոշումից հետո ստիպված նոր հայտարարություն և համերաշխության կոչ է արել:
Քարաբուրունի քաղաքապետի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են հարցի բոլոր կողմերը, բայց հակառակ դրան քաղաքապետը չի փոխել իր որոշումը: Կամզկոմիտեն հայտարարել է, որ հակառակ առաջացած դժվարությունների, համաժողովը անցկացվելու է Քարաբուրունում:
«Քարաբուրունի գիտական համաժողովը շարունակելու է իր ուղին` առանց իր դիրքորոշումից և գիտական սկզբունքներից հրաժարվելու: Այժմ ավելի եռանդով ենք տեր կանգնելու մեր համաժողովին, քան երբևէ: Առանց ընկրկելու և անձնատուր լինելու մեր համախոհների հետ շարունակելու ենք իրականացնել մեր համաժողովը, որ շատ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի գիտական աշխարհում և հասարակական կյանքում»-գրված է հայտարարության մեջ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0