a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
19/11/2014

Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը՝ Սպիտակ տան այցելուների սրահում

722804D2-3F1A-4E91-8D25-A015D89887BC_w640_r1_cx0_cy4_cw0_s

Ամերիկահայության և մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների պայքարի արդյունքում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված որբերի գործած գորգը հայտնվեց Սպիտակ տան այցելուների սրահում:

Տասնամյակներ շարունակ Սպիտակ տան պահեստում պահվող այդ գորգը, հիշեցնենք, գործել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր որբ աղջիկներ, ովքեր որպես երախտիքի նշան 1925 թվականին գորգը նվիրել են Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Եզակի այդ ձեռագործը հատկապես վերջին ամիսներին հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մերժեց այն տրամադրել Հակոբ Մարտին Դերանյանին «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին ցուցադրելու համար։

Տարիներ շարունակ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող գորգը հինգ օր կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում։

Երեկ բացման արարողությանը ներկա ամերիկացի քաղաքական գործիչները, ովքեր ավելի վաղ Օբամայի վարչակազմից պահանջում էին թաքստոցից հանել Հայոց ցեղասպանության այդ խորհրդանիշը, իրենց շնորհակալություն են հայտնել՝ միևնույն ժամանակ նշելով. – «Գորգի ցուցադրությունը խորհրդանշական է, սակայն բավարար չէ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Մանրամասները՝ Azatutyun.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0