a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովն ամփոփիչ նիստ է գումարել

Կանադա

Կանադայում ՀՀ դեսպանությունում  կայացել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովի ամփոփիչ նիստը` Կանադայի հայկական կազմակերպությունները ներկայացնող, երկրի տարբեր շրջաններից ժամանած պատվիրակների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով ներկաներին՝ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը կարևորել է 100-րդ տարելիցի միջոցառումների համապարփակ ամփոփումը և այդ հիմքի վրա` Կանադայում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջիկա միջոցառումների պլանավորումը: Դեսպանն արձանագրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Կանադայում կայացած միջոցառումներն իրականացվել են բարձր մակարդակով` իրենց ներդրումնունենալով այդ կապակցությամբ ողջ աշխարհում կայացած հիշատակի միջոցառումների մեջ:

Այնուհետև իրականացված աշխատանքի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել  հանձնաժողովի ղեկավար Մհեր Գարագաշեանը, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչները` մանրամասն անդրադառնալով Կանադայի տարբեր շրջաններում իրականացված հիշատակի միջոցառումներին: Նիստի ընթացքում նախանշվեց հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ընտրվեցին տարածքային պատասխանատուներ:

Արﬔն Եգանյանի կողմից ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրերով պարգևատրվել են  100-րդ տարելիցի միջոցառումների իրականացմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0