a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կիպրոսի խորհրդարանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

cypros

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Կիպրոսի խորհրդարանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել 1915 թվականին իրագործված ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է Kibrispostasi.com գործակալությունը, խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթում շեշտել է, որ Կիպրոսն առաջիններից է աշխարհում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990-ին ապրիլի 24-ը հռչակել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Նշենք, որ ավելի ուշ Կիպրոսի խորհրդարանը նաև ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դիմիտրիս Սիլուրիսը քննադատել է Թուրքիային, որ մեկ դար անց էլ շարունակում է ժխտել հայերի դեմ իրագործածը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0