a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հերիք չի Թանկյանը մեր երկիրնա գովաբանում, մի հատ էլ վրան մուննաթ ենք գալիս…

58330

Քննադատելն ամենահեշտ խնդիրն է, – ասաց  Սփյուռքի նախարարը  Ա1+ հեռուստաընկերությանը տված ճեպազրույցում , չնկատելով, որ իր կողմից արտահայտած բառերն էլ հենց քննադատական են : Իսկ խոսքը հայտնի ռոք երաժիշտ, համաշխարհային հռչակ ունեցող SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանի հայտարարությունն էր լեգենդար համերգից, որից ստացած տպավորությունները  (համերգից), ի դեպ,  մինչև այսօր էլ դեռ թարմ են:

Նման մեծության աստղեր մեր երկիր շատ քիչ են այցելում, այդ թվում այցելելուց էլ այդպիսի մեծ անակնկալ, գալ ու բացառապես անվճար համերգ տալ հայերիս համար, դա արդեն եզակի երևույթ էր: Ու հետն էլ գումարած հայկական արմատներով: Անկախացումից հետո շատ քիչ միջոցառումներ են եղել մեր երկրում, որի ընթացքում հանրությունն այդքան գոհ մնա:  Դրանից ավելի քիչ միջոցառումներ են եղել, որոնք լուսաբանվել են օտարերկրյա լրատվամիջոցների կողմից: Ի՞նչ է ստացվում: Խեղճ տղաները հերիք չի “տուն են վերադարձել”, անկախ եղանակային ու այլ պայմաններից համերգ են տվել, մի բան էլ մե՞նք ենք մունաթ գալիս նրանց վրա:

Ինչ հիմնադրվել է այդ խումբը, երբեք չի թաքցրել , որ հայկական արմատներ ունի, որ ՀԱՅ ԵՆ: Ամեն անգամ բոլոր առիթներն օգտագործել են բարձրաձայնելու հայի արդար պահանջը,  ավելին, իրենց ամենահայտնի տեսահոլովակում բացեիբաց ողջ աշխարհին ի ցույց են դրել հայոց եռագույնը: Քանի՞ մարդ է Հայաստանի Հանրապետության, հայերի մասին համացնցով հոդված փնտրել ՀՀ Սփյուռքի նախարարության ինչ-որ գործունեությունից, արդյո՞ք ավելի շատ օտարերկրացի իմացել է հայերի մասին  Սփյուռքի նախարարությունից, քան SOAD-ից:

Այն, ինչ ասաց Սերժ Թանկյանը, ընդամենը սովորական ՀՀ քաղաքացու հորդոր էր, խնդրանք, որպեսզի երկրում, հենց մեր իսկ իշխանությունների շնորհիվ բարելավվի ամեն ինչ: Մարդը ոչ կոչ արեց հեղափոխության, ոչ փնովեց, իսկ մե՞նք: “Թող պարոնՆՆԵՐԸ  1 միլիոն մարդու անունով հաշվեհամար բացեն, թող 3-4 տարին մեկ գան Հայաստան փող ծախսեն…”: SOAD-ը եկավ Հայաստան, հետը բերեց լիքը լրատվամիջոց, պետությանը թողեց իր հոնորարները, որոնք կարող էին աշխատել տղաները համերգից, իսկ Ցեղասպանության ոգեկոչող միջոցառումներին նոր երանգ ու թարմություն հաղորդեց:

Թող յուրաքանչյուր հայկական արմատներով սփյուռքահայ անի այսքանը, դառնա մշակույթի միջոցով հայ ժողովրդի դրոշակակիրը ու մեր հեղինակությունը բարձրացնի ամբողջ աշխարհով, քան թե 1000 դոլլար բանկերում փող դնի, կամ գա 3-4 տարին մեկ “ստեղ հանգստանա”:

Ադրբեջանը միլլիարդներ է ծախսում իր դատարկ գովազդն աշխարհով տարածելու համար, “Ադրբեջան.կրակի երկիր” պրոպագանդելով փակցնում իր տափակ գովազդը Իսպանիայի և Իտալիայի ֆուտբոլային ակումբների մարզաշապիկներին, իսկ SOAD-ը իր փառահեղ համերգաշարով ոչ միայն ապացուցում է հայի գենի բարձր որակները, այլ բարձրաձայնում մեր խնդիրներն ու աշխարհին ներկայացնում Հայոց Ցեղասպանությունը, հայի արդար պահանջը:

Առջևում Բրազիլական համերգաշարն է, որը SOAD-ը նախատեսում է կազմակերպել տարևերջին: Հետաքրքիր է, Բրազիլիայում ինչպես է պատրաստվում ՀՀ Սփյուռքի նախարարությունը բարձրացնել հայի պատիվը: Հակառակ դեպքում կա SOAD, որը հաստատ դա կանի, կանի , ու հաստատ շատ էլ լավ կանի…

Պետք չէ մեղադրել մարդուն սեփական կարծիքը արտահայտելու մեջ, նամանավանդ, որ այն սրտանց խոսք էր ուղված մեր երկրի բարօրությանը: Այն էլ մի մարդու, ով իր արած ու ապրած գործունեությամբ դրան արժանի չէ, այն էլ մի մարդու, ով իսկական հայի տեսակ է: Նեղացնում ենք ՄԵՐՈՆՑ ու հետո էլ ասում` “ու՞րա, խի էլ չի գալիս…” Սովորել ենք տեղի- անտեղի ցեխ շպրտել..ճիշտ չի՞:

 

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0