a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

g_image (1)

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջից։

Հայաստանի արտգործնախարարը ՖՄԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները, ստեղծված իրավիճակը։

Միկայել Ժանը խորը մտահոգություն է  հայտնել տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և ֆրանկոֆոն երկրները չեն կարող անտարբեր մնալ նման զարգացումների հանդեպ, և շեշտել է, որ ուժի կիրառումն անընդունելի է։ Միկաել Ժանն ասել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ 80 պետությունների ղեկավարները Դակարի գագաթաժողովում հստակ արտահայտել են իրենց կարծիքն առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Նա շեշտել է, որ գագաթաժողովի հռչակագրում հստակ ասվում է՝ հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են  նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ստորագրել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության եռամյա ծրագիրը:

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0