a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ նախագահի հետ հանդիպելու պատճառով թուրք նախկին պաշտոնյայի դեմ հետաքննություն է սկսվել

sur_belediye_baskani_demirbas_tan_basin_3840639_3319_o

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով թուրք նախկին պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի նախկին ղեկավար Աբդուլլահ Դեմիրբաշը մեղադրվել է «առանց կառավարությունից թույլտվություն ստանալու» ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ:

Դեմիրբաշը 2015թ. օգոստոսի 4-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած թուրքական պատվիրակության անդամ է եղել:

Առաջարկվել է նկատողություն և տուգանք սահմանել համատեղության կարգով ուսուցչական գործունեություն ծավալող Դեմիրբաշի նկատմամբ, քանի որ նա երկրից դուրս գալիս իր աշխատավայրը հանդիսացող դպրոցի տնօրենին չի տեղեկացրել այդ մասին:

Մինչդեռ Դեմիրբաշը նշել է, որ Հայաստան է մեկնել ամառային արձակուրդների ընթացքում, հետևաբար դպրոցի տնօրենին տեղեկացնելու անհրաժեշտություն իրականում չի եղել՝ այս մեղադրանքը որակելով  որպես «ճամփորդելու ազատության և մարդու իրավունքների» ոտնահարում: Նա ընդգծել է նաև, որ ՀՀ նախագահի հետ հանդիպելը երբեք էլ Թուրքիայի օրենսդրության համաձայն հանցանք չի համարվել և որ որևէ պաշտոնատար անձի հետ հանդիպելու վերաբերյալ ոչ մի իրավական սահմանափակում գոյություն չունի:

Դեմիրբաշը հայտարարել է,որ  եթե իր փաստարկներն ու ինքնապաշտպանությունն անհրաժեշտ արդյունքը չտան և Թուրքիայում իրավական մարմինները չչեղարկեն իրենսպառնացող պատիժը, ապա նա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0