Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
ՀՀ նախագահն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուրռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ՀՀ նախագահն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուրռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես

Culture.AM Armenian president

Օրեր առաջ Կաննում Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինինին։ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական նվագախմբի» համերգի առթիվ։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտների կազմած ժամանակավոր նվագախմբի համերգները շարունակական կդառնան։

Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես։ Ինչպես նաև Ֆրանսիայի նախարարին առաջարկվել է շարունակել հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը, և որպես դրա լավագույն օրինակ նշվել են Ռոբեր Գեդիկյանի ֆիլմերը։ Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել կինոփառատոն, որի ընթացքում կներկայացվեն համատեղ նկարահանված ֆիլմերը։ Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները ՀՀ Նախագահին զեկուցել են վերոնշյալ հարցերի շուրջ փոխգործակցություն ծավալելու նպատակադրվածության մասին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0