a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեր դարդը թողած, Բաթումիի համար թիթեռնիկ ենք նկարում…

2

Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում լինում են մի քանի այնպիսի վայրեր, որոնք զբոսաշրջիկներին “ստիպում են” այցելել: Նախ, այդ երկրի էքսկուրսավարներն են այդ վայրերը ցուցադրում, և հետո, վայրեր էլ կան, որոնք զբոսաշրջիկներն իրենք են ուզում գնալ՝ չիմանալով անգամ այդ վայրերի անունները: Դե, մեր պես փոքրիկ երկրում որպես տեսարժան վայրեր, կարելի է ուղեկցել Գառնի, Գեղարդ, Սևան, Սանահին, Խոր վիրապ, Տաթև, և այլն: Իսկ վերջում հաստատ զբոսաշրջիկներից կազմված խմբում կհայտնվի մեկը, ով հաստատ կբարձրաձայնի “Էրթալուցս առաջ կուզիմ սուվինիր մը գնել, հետս հոն տանեմ” (մեր պարագայում զբոսաշրջիկը մի քիչ արևմտահայերեն գիտի): Դե, ու եթե մեր էքսկուրսավարը չունի մասնավոր խանութ հուշանվերների , ապա կուղեկցի նրանց դեպի…Վերնիսաժ:

Երկար տարիներ է, ինչ Վարդան Մամիկոնյանի ոգին իր բարձրակերտ արձանից հսկում է այս  ոչ հայեցի անունով “հայեցի” տարացքը: Այստեղ ամեն ինչ հայկականէ, դե հա, հանուն արդարության պետք է նշել, որ մի փոքր էլ թանկ է: Բայց, դա մի կողմ: Վերադառնալով մեր զբոսաշրջիկներից մեկին, ով “հոն պետք է սուվինիր” տաներ, հանկարծ հասնում է Վերնիսաժ, նայում, զմայլվում մեկել աչքը ընկնում է դիմացի մայթ ու… ի՞նչ : GOBATUMI…Իմ անգլերենի կարճ իմացությամբ էլ եթե կարդամ բառը, ապա հաստատ Բաթումի է գրված: Չէ՜, հայերեն էլ կա, հաստատ չեմ սխալվել, Բաթումի է գրված: Տարօրինակ է չէ՞, այն էլ այս օրերին, երբ Հայաստան կժամանեն հյուրեր, պատվիրակներ, լրագրողներ, ու մեկ էլ  Երևանի՝ մեծ-մեծ թող չհնչի, բայց զբոսաշրջության համար ստրատեգիական կարևոր նշանակության “օբյեկտներից” մեկի հենց դեմ դիմացը մենք գովաբանում ենք Բաթումին: Ու այն էլ ՝ այս կարևորագույն շրջանում, երբ առնվազն պետք էր նմանօրինակ բոլոր գովազդները հանվեր ու եթե ոչ դատարկ, ապա Երևանը խորհրդանշող, կամ էլ անմոռուկով պատված լիներ: Ամեն պատեհ-անպատեհ առիթով անմոռուկ ենք փակցնում, հարսանիքին հարսի շորի վրա, լքված պոլիկլինիկաների դռներին, որտեղ դարը մեկ է մարդ այցելում, կամ  դպրոցական հանդեսի ժամանակ տորթն ենք անմոռուկի տեսքով պատրաստում, անունը դրել ենք խորհրդանիշ, բայց օգտագործել քաղաքի կարևոր հատվածներում, դեռ այդքան էլ չի ստացվում:

Հասկանում եմ, որ այս դեպքում խնդիրն այստեղ հայտնի ֆիլմի ցիտատն է. “Ничего личнего, это только бизнес”. Համապատասխան մարմինները վերցրել են գումարն այս Բաաթումիի ընկերությունից, ու ահա Արևո՜տ քաղաք, հիանալի հանգստավայր, բայց, չի՛ կարելի, սա մեր քաղաքն է, որի ամեն մի քարն ու թուփն անգամ, այն էլ այս օրերին,  պետք է միասնական լինի, պետք է միասնական մի գաղափար արտահայտի, պետք է մեր հյուրերի համար պատշաճ մակարդակով լինի: Երևանում արդեն հանվել են մի շարք գովազդային  պաստառներ, դրանց տեղերում փակցվել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող գրություններով ու նկարներով պաստառներ, հիանալի նախաձեռնություն: Բայց ոնցոր թե պրոցեսը Խանջյան փողոցի այդ հատված չի հասել, կամ՝ չի ուզեցել հասնի:

Քաղաքապետարանը վերջին տվյալներով ձեռք էր բերել մի քանի միլլիոն դրամ արժողությամբ կոնյակներ, կոնյակի համար բաժակներ, անգամ արծաթեպատ բաժակներ (անկեղծ ասած, չգիտեմ իրականում ինչի), իսկ սա նշանակում էր, որ հաստատ կարող էր և այդ պատվիրատուին վճարել չմատուցված գովազդի համար անհրաժեշտ մի քանի հազար դրամը (մի փոքր կամ ավել), եթե իհարկե, պարտադրել չէր կարող, որպեսզի նմանօրինակ վայրերից “մե խինդ, մե ուրախություն” առաջացնող ու պրոպագանդող պոստեռներն ու գովազդները դուրս բերվեին…Սա էլ “ничего личнeго”, հաստատ  վրացական կողմի հետ ոչ մի խնդիր, դե չէ, իհարկե ոչ մի խնդիր, հա ինչ անենք, որ իրանք չեն ընդունել մեր Ցեղասպանությունը, հա ինչ անենք, որ չեն դատապարտում, էտ հեչ, բայց՝ հաստատ այդ զբոսաշրջիկը, եթե մեզ էլ բան չասի այդ պահին, վաղը կասի “իրենց դարդը  թողած, դրել Վրաստանի համար թիթեռնիկ են նկարում…”

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0