a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շառլ Ազնավուր. «Մենք թուրք ժողովրդի հետ խնդիր չունենք, մեր հարցը Թուրքիայի իշխանության հետ է»

20141010charles-aznavour1

Օգոստոսի 1-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում  կայանալիք համերգից առաջ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը լիբանանյան «Ալ Նահար» պարբերականին կարճ հարցազրույց է տվել, որի ընթացքում մեծանուն հայորդին նշել է, որ Լիբանանն իր համար յուրահատուկ տեղ ունի և այդ երկրի ամենակարևոր արժանիքը կրոնական և համայնքային բազմազանությունն է:  Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում Թուրքիայի մասին, Ազնավուրը պատասխանել է այսպես.
– Ես մեկ օր անգամ թուրք ժողովրդին թշնամի չեմ համարել: Մենք նրանց հետ հարց չունենք, մեր հարցը Թուրքիայի իշխանության հետ է, որ մինչև այսօր շարունակում է ժխտել Հայոց Ցեղասպանության փաստը:

Մեծանուն շանսոնյեն փաստում է, որ Թուրքիան անպայման պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, և այդ օրը հեռու չէ:

Դե իսկ խոսելով Հայաստանի մասին՝ Ազնավուրը նշել է, որ  Հայաստանն  իր հոգում մեծ տեղ ունի: Շանսոնյեն ցավով նշել է, որ այսօր ամենամեծ խնդիրը  արտագաղթն է, և որ այն կարգավորվելու դեպքում նոր հնարավոր կլինի կառուցել  բարվոք և բարգաված Հայաստան:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0