a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չեխիայի նախագահը կոչ կանի կառավարությանն ու խորհրդարանին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

1021281902

Չեխական «Պառլամենտի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում երկրի նախագահ Միլոշ Զեմանը նշել է, որ մտադիր է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ է անելու հետևելու գերմանական օրինակին և պաշտոնապես ճանաչելու 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հաղորդում է «Օրեր» պարբերականը: Նախագահը նշել է, որ դեռ 2014 թվականին իր տեսակետն արդեն հայտնել էր ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի ժամանակ.
-  Նշել եմ, որ 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն է։ Ու քանի որ մյուս շաբաթ միասին մեկնելու ենք Հայաստան, դա ես կկրկնեմ,- ասել է նա։

Միլոշ Զեմանը հարցազրույցում նշել է, որ երբ վերադառնա Հայաստանից, կանի հաջորդ քայլը. «Կդիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաեւ խորհրդարանին՝ կոչ անելով հետևելու Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Բայց ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլեւ Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի եւ այլ պետությունների, որովհետեւ կարծում եմ, որ այս բնագավառում մենք հետ ենք մնում»,-նշել է  նախագահ Զեմանը՝ նշելով նաև, որ այդ մասին խոսելու է արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ Հայաստանից վերադառնալուց հետո։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0