a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չինաստանում Հայաստանի դեսպանը հանդես է եկել հայոց պատմությանը, մշակույթին և կրոնին նվիրված ելույթով

g_image

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Հայաստանին նվիրված ծավալուն ելույթով հանդես է եկել Չինաստանի Կոնֆուցիուսի Ինստիտուտների գլխամասային գրասենյակում:

Միջոցառմանը ներկա են եղել  Պետխորհրդի խորհրդական, Չինաստանի Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասային գրասենյակի գլխավոր տնօրեն տիկին Սյու Լին, Չինաստանի ակադեմիական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ, վերլուծաբաններ, լրագրողներ։

Դեսպան Մանասարյանը ներկայացրել է տեղեկություններ Հայաստանի, Արցախի, հայկական պատմության ու մշակույթի, հայոց լեզվի և կրոնի մասին: Դեսպանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և հայկական Սփյուռքի ձևավորմանը։

Հայ-չինական հարաբերությունների համատեքստում դեսպանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմական և ավանդական ամուր կապերի վրա։ Բանախոսն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի և Չինաստանի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն և փոխըմբռնման մթնոլորտ:

Կարևորելով Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը՝ Սերգեյ Մանասարյանը նշել է, որ այն յուրահատուկ հարթակ է հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկման համար, ինչպես նաև հանդիսանում է հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության վառ օրինակ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0