a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պալյան գերդաստանի արխիվը բերվել է Հայաստան

Culture.AM Palyan

Հայ ժողովուրդը, ապրելով և արարելով  հայրենիքից դուրս, շոշափելի դեր է խաղացել հյուրընկալած երկրի քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ բնագավառներում: Ցեղասպանությունը դարձավ այն ջրբաժանը, որից հետո ձևավորվեց ներկայիս սփյուռքը, սակայն հայ գերդաստանները իրենց հայրենի հողից դուրս ապրել են նաև 1915 թ-ի ողբերգությունից առաջ և այդ աղետալի իրադարձությունների ժամանակ նեցուկ են եղել իրենց հայրենակիցներին, իսկ հայ ժողովրդի Ցեղասպանությունը վերապրած զավակները, հաստատվելով հայրենիքից հեռու, կարողացել են ոտքի կանգնել և նոր կյանք կառուցել:

Աշխարհի բոլոր ծայրերում հնարավոր է հանդիպել հայկական ազգանուն կրող ընտանիքների, որոնք պատմականորեն,, սերնդեսերունդ ապրելով հայրենիքից հեռու, կարողացել են  նշանակալի համբավ ձեռք բերել եւ արժանացել են օտարների հիացմունքին ու դրվատանքին: Այդ գերդաստաններից մի քանիսը ինչ-որ չափով ծանոթ են հայ ընթերցողին, իսկ որոշների գոյության մասին թերևս քչերը գիտեն, չնայած այն հանգամանքին, որ նրանց գործունեությունը միանգամայն արժանի է ակնածանքի:
Այսօր շատերի համար Ստամբուլը Թուրքիայի ամենագեղեցիկ քաղաքն է` զարդարված հրաշալի կոթողներով ու վեհաշուք կառույցներով․ այդ գեղեցկությունն արտացոլվում է քաղաքի ճարտարապետության մեջ, որի՝ աչք շլացնող գործերից շատերը պատկանում են հայ ճարտարապետներին` Պալյան ընտանիքի ներկայացուցիչներին, ովքեր Օսմանյան կայսրության արքունի ճարտարապետներն էին:  Պալյանները XVIII–XIX դարերի ճարտարապետների, արվեստագետների և ազգային-հասարակական գործիչների գերդաստան են Կոստանդնուպոլսում:  Հիմնվելով բյուզանդական ու հայկական ճարտարապետության ավանդույթների, արևմտյան ճարտարապետության նորարարությունների վրա՝ նրանք եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և նախանշել նրա զարգացման ուղիները:

Օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարարի շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում Հայաստան է բերվել Կոնստանդնուպոլսի բազմաթիվ բարձրարժեք և հայտնի շենքերի հեղինակ Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվը (նախագծեր, լուսանկարներ, գրավոր նյութեր): Բացառիկ այս ժառանգության հետ ճարտարապետներ՝ Լևոն, Հովհաննես և Արմեն Կուրեղյանների, անծանոթ հեղինակների 1900-1904 թթ-ին հայկական ճարտարապետության հուշարձանների լուսանկարների արխիվը ևս իտալաբնակ հայ ճարտարապետ Արմեն Կուրեղյանի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարությանն է հանձնվել որպես նվիրատվություն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0