a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստամբուլում հայկական դպրոցի պատին դարձյալ ռասիստական գրություն է հայտնվել

stambul

Ստամբուլում գտնվող հայկական դպրոցներից մեկի պատին կրկին ռասիստական գրություն է հայտնվել : Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, այս անգամ թիրախ է դարձել Ստամբուլի Բոմոնթի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանը:

Ռասիստական գրության մասին տեղեկացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր  Այքան Էրդեմիրը: Նա սոցկայքերում տարածել է դպրոցի լուսանկարը, որում երևում է հետյևալ գրությունը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»:

Երևույթը 2016թ. ընթացքում Ստամբուլի հայկական դպրոցների վրա հարձակման առաջին դեպքը չէ: Օգոստոսին Սկյուտարի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին Սկյուտարի Գալֆայան դպրոցի ճակատամասին ռասիստական գրություններ էին հայտնվել: Անցել են ամիսներ, բայց դեռ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են դա արել:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0