a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/07/2015

Ռիո դե Ժանեյրոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

christ-the-redeemer-rio-de-janeiro-world-hd-wallpaper-1920x1200-1132

Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը հուլիսի 24-ին օրենք է ընդունել, որով ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր»: Ռիո դե Ժանեյրոն ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին  տեղեկանում ենք Agencia Prensa Armenia տեղեկատվությունից: Բրազիլիայի  նշանավոր  նահանգը  կարող է հիանալի օրինակ լինել մյուս նահանգների  համար: Հատկանշական է, որ այդ երկրի  տարածքով ամենամեծ Սան Պաուլո նահանգն ընդունել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև դեռ  10 առաջ՝ դառնալով երրորդ բրազիլական նահանգը Պարանայից, Սեարայից հետո, որոնք  ընդունել են Հայոց Ցեղասպանությունը: Հավելենք, որ հունիսի սկզբին Բրազիլիայի Դաշնային Սենատը նույնպես ընդունել էր  Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0