a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարոյանի տան հարցով Մշակույթի Նախարարության հեռախոսը “լռում է”, իսկ Սփյուռքի նախարարությունը՝ որակում այն որպես “Գինդի” ինֆորմացիա

1_1

Մամուլն այս օրերին ողողված է Սարոյանի տան վաճառքի մասին  լուրերով: Մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10:00-ին վաճառքի կհանվի Ամերիկահայ հանրահայտ գրողի Ֆրեզնոյում գտնվող տունը:

Culture am-ը Սփյուռքի նախարարութունից փորձեց ճշտել` ի՞նչ գիտեն այս մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու անվանի գրողի տունը բախտի քմահաճույքին չթողնելու համար: Սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ  Ռոզա Հովհաննիսյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ այդ լուրը վերցված է ամերիկյան մի թերթից, որ  նման է մեր «Գինդ» ինֆորմացիոն, գովազդային թերթին. «Սարոյանի տունը երեք անգամ վաճառվել է, ունեցել է երեք սեփականատեր նրանից հետո»,-ասաց նա:
Մեր «Քայլեր արվելո՞ւ են տունը գնելու ուղղությամբ» հարցին ի պատասխան` զրուցակիցս ասաց, որ դեռևս ստուգում են լուրը:
Կապվեցինք նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Ասաց, որ շատ զբաղված է,  բայց Սարոյանի անունը լսելով` ՀԳՄ նախագահն, այնուամենայնիվ, կարճ-կոնկրետ պատասխանեց մեր հարցին: «Դիմելու են համապատասխան անձանց, մարմիններին` օգնելու, գնելու, գրողի տունը թանգարան դարձնելու համար»: Պարզ դարձավ նաև, որ  առավոտից նույն հարցով անհանգստացնում են ՀԳՄ նախագահին:
Մշակույթի նախարարության դիրքորոշումը առայժմ պարզել չի հաջողվել: Նախարարության հեռախոսը առավոտից համառորեն լռում է:

Բայց խոստովանենք, որ անհանգստությունն անտեղի չէ:  Ի՞նչ իմանանք` աղմուկ չբարձրացնելու դեպքում Սարոյանի տունն ո՞ւմ ձեռքը կանցնի:

Մանավանդ, որ աճուրդին հաշված օրեր են մնացել: Եվ որևէ արձագանք, անհանգստություն մեր համապատախան մարմինների կողմից,  կարծես չի նկատվում: Առայժմ ճշտում են լուրը:

Հավելենք, որ  Սարոյանի` վաճառքի ենթակա տան վրա փակցված հուշատախտակը վկայում է, որ այստեղ անվանի գրողը տասը գիրք է ստեղծել: Տունը կառուցվել է 1964 թվականին: Ներկայումս անմխիթար վիճակում է ու սպասում է իր նոր տիրոջը:

Ակամայից հիշում ես հայտնի պատմութունը: Ամերիկահայ հանրահայտ գրողն իր վաճառքի դրված այգին այսպես էր ներկայացրել: «Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, առաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»: Այգին վաճառվել էր հենց հաջորդ օրը: Իհարկե, ոչ թե առաջին, այլ ամենից շատ վճարող գնորդին:

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0