Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Սիսի կաթողիկոսարանի պահանջի առաջին արձագանքները Սիսից (Կոզան), Թուրքիա | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սիսի կաթողիկոսարանի պահանջի առաջին արձագանքները Սիսից (Կոզան), Թուրքիա

13937

Այս շաբաթ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի իր պատմական կաթողիկոսարանի վերադարձը։ Այդ մասին տեղեկանում ենք www.armweeklynews.am պարբերականից:

«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր պատգամներում հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։ Այս շրջանակներում Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ համարվելով մեր ժողովրդի տարածքների վերադարձնելու ու ոտնահարված իրավունքները վերականգնելու առաջնորդող»,- նշված էր Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանի հաղորդագրությունում։

Ապրիլի 29-ին Վաշինգտոնում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի վերաբերյալ ասուլիս կայացավ, ուր արդեն հայցը կազմող իրավաբանները և միջազգային իրավունքի մասնագետները ներկայացրին իրենց կարծիքները: Կարելի է ասել, որ հենց այդ ասուլիսը համարվեց գործընթացի սկիզբ և լուսաբանվեց թուրքական մամուլի կողմից:

Առայժմ Թուրքիայի իշխանությունների կողմից մեկնաբություններ չկան այս գործի առնչությամբ:

Սակայն առաջին արձագանք եկել է հենց Սիսից կամ՝ ներկայիս Կոզանից: Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի նախկին թիկնազորի պետ, ներկայումս Սիսի քաղաքապետ Մուսա Յոզթուրքը ապրիլի 30-ին մամլո ասուլիս է հրավիրել, ուր հայտարարել է, որ աթոռանիստ եկեղեցին իրենց սեփականությունն է և չեն պատրաստվում այն որևէ մեկին տալ: «Տալու մի թիզ էլ չունենք: Մենք ենք այստեղ ապրում », -հայտարարել է Սիսի քաղաքապետը:

Իհարկե , սա կարող է ընդամենը հոգեբանական ազդեցություն ունենալ գործընթացի վրա, սակայն այն իրողությունը, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի անգամ դրական որոշումը դեռ չի նշանակում, որ հեշտ ու հանգիստ ետ ենք ստանալու աթոռանիստ Սիսը, կանխատեսելի էր:

Սիսի քաղաքապետի հայտարարությունը վկայում է , որ այլ կարգի կռիվ էլ ենք տալու:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0