a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սիրիահայ համայնքն արդեն իսկ խախտել է չեզոքությունը

sir

Սիրիայի հայոց թեմի բոլոր եկեղեցիների զանգերը 100 անգամ ղողանջել  են` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«Ներքին զինված հակամարտությունից արյունաքամ լինող Սիրիայում ևս, մեր հայրենակիցները, հաղթահարելով բոլոր խոչընդոտներն ու սպառնալիքները, հաղորդակից են լինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նաև յուրովի ոգեկոչում 1,5 մլն հայրենակիցների հիշատակը»,- նկատում է արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Աշխարհի ուշադրությունը հայոց ցեղասպանության խնդրի շուրջ,  աշխարհով մեկ ղողանջող զանգեր, այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա, լարվածության սրման, նոր դիվերսիաների վստանգ չե՞ք տեսնում: Ի պատասխան մեր այս հարցերին` արաբագետն ասաց, որ սիրիահայ համայնքը անցյալ նախագահական ընտրությունների ընթացքում խախտեց դրական չեզոքությունը՝ հօգուտ վարչակարգի, ինչն արդեն իսկ կայացած փաստ է. «Սրանով իսկ  սիրիահայությունը որոշակիորեն թիրախավորվեց հակակառավարական ուժերի կողմից: Իսկ վերջին գործընթացները պարզապես մեր բարեկամ երկրի և ժողովրդի արձագանքն ու աջակցությունն է սիրիահայությանը, հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Իսկ ձեր նշած սպառնալիքն, անշուշտ, բավականաչափ արդիական է»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0