a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստամբուլում բազմամարդ ցույց՝ ի աջակցություն հայկական «Քամփ Արմեն»-ի

14283_large

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Արմեն» ճամբարը, որը գտնվում է թուրքական կառավարության  «քանդման, վերցման» ծրագրի ներքո, շարունակվում է մնալ տեղի ակտիվ հայ համայնքի ուշադրության կենտրոնում: Արդեն տեղեկացրել էինք, որ այս առիթով հայերն օրը 24 ժամ հսկում են ճամբարը, ավելին, չհեռանալով ճամբարի տարածքից, անգամ այդտեղ յկազմակերպում համաժողովներ, հանդիպումներ, ներկայացումներ: Եվ ահա,  երեկ հայկական «Նոր Զարթոնք» շարժման նախաձեռնությամբ ճամբարի դիմադրությանը աջակցելու համար երթ տեղի ունեցավ Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում: Հարյուրավոր ցուցարարներ երթով քայլեցին «Քամփ Արմենը թող վերադարձվի հայ ժողովրդին» գրությամբ պաստառի ներքո: Երթի մասնակիցները հնչեցրեցին «փողոց, պայքար ազատություն», «հայ ժողովուրդը մենակ չէ» կարգախոսերը: Ճամբարի դիմադրությանը աջակցելու էին եկել նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորի հայազգի թեկնածու Գարո Փալյանը, մի քանի այլ թեկնածուներ և Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի թեկնածու Սելինա Դողանը:
Ակտիվիստները նշում են. ճամբարի համար պայքարն ու շուրջօրյա հերթապահությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի վերադարձվել հայ համայնքին:

«Քամփ Արմեն»

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0