a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստամբուլում շարունակվում են «հայկական երթերը»՝ այս անգամ ներառյալ #ElectricYerevan կարգախոսով

11011576_10205676555885620_2614547530962760455_n

Հիշեցնենք, որ ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Սակայն հետագայում ապօրինաբար խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: 2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր: Կա խոստում ` ճամբարը վերադարձնելու վերաբերյալ, սակայն առ այժմ ոչ մի իրավական քայլ չի արվել ու հարյուրավոր երիտասարդ ակտիվիստներ ճամբարում 24-ժամյա հերթապահություն են իրականացնում: Ցուցարարները պնդում են , որ չեն հեռանա ճամբարից` մինչև այն չվերադարձվի իրական տիրոջը` հայկական հիմնադրամին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0