a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սփյուռքի նախարարն ընդունել է ավստրալահայ վաստակաշատ գործիչ Քայլար Միքայելյանին

IMG_7985

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է  ավստրալահայ բազմավաստակ ուսուցիչ, Սիդնեյի Արշակ և Սոֆի Գոլստոն ամենօրյա վարժարանի նախկին տնօրեն, ներկայումս Ավստրալիայում ԼՂՀ ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին՝ տիկնոջ հետ:

Զրույցն ընթացել է ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի և սփյուռքահայ համայնքների կողմից  իրականացվող աջակցությունն առավել նպատակային դարձնելու խնդրի շուրջ:

Քայլար Միքայելյանը նախարարին տեղեկացրել է , որ Ավստրալիայի հայ համայնքը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ադրբեջանական ագրեսիայից, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան ինչպես ԼՂՀ պաշտպանության բանակում, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում և պատրաստ է աջակցել զոհվածների ընտանիքներին և վիրավոր զինվորներին:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ի դեմս Քայլար Միքայելյանի, երախտագիտություն է հայտնել ամբողջ ավստրալահայ համայնքին և ընդգծել, որ «Ադրբեջանը ո՛չ միայն ագրեսոր է, ո՛չ միայն հայատյացության քարոզիչ է, այլ նախ և առաջ երկրի առաջին դեմքի  մակարդակով պետական, պաշտոնական ձևով ահաբեկչությունը քարոզող, ահաբեկչությունը խրախուսող և պաշտպանող երկիր: Այն քայլը, որ երկրի նախագահը պարգևատրում է զինվոր գլխատած ստահակին, արդեն իսկ ցույց է տալիս նրա իրական դեմքը: Դրա նախադեպն աշխարհն արդեն իսկ տեսել էր ռամիլ սաֆարովի օրինակով, և քանի որ ժամանակին ինչպես հարկն է չդատապարտվեց հայ քնած սպայի դաժան սպանությունը՝ այսօր այդ բարբարոսությունն առավել լպիրշ դրսևորումներով է ի հայտ գալիս: Պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչության հետ, պետական մակարդակով ահաբեկիչներ պատրաստելու փաստի հետ: Աշխարհին պետք է անհանգստացնի այն, որ Ադրբեջանը դառնում է չարիքի կենտրոն, ինչը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայատյացության և ռասսիզմի ակնհայտ  դրսևորում է կատարվում նաև Թուրքիայում, երբ երկրի բարձրագույն օրենսդիր ատյանում՝ մեջլիսում, բռնություններ կիրառելով՝ փորձում են լռեցնել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, ով դատապարտում է ցեղասպանությունը, ձայն բարձրացնում հանուն ճշմարտության, հանուն արդարության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր՝ ցեղասպանությունից  հարյուր տարի անց էլ, Թուրքիայում շարունակում են լռեցնել հայերին»:

Իր հերթին Քայլար Միքայելյանը նշել է, որ սփյուռքահայությունը չի ուզում հանդուրժել հայության հանդեպ դարեր շարունակ գործադրվող բռնությունները, ցեղասպանությունը և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցնեով սատար կանգնել Հայրենիքին և Լեռնային Ղարաբաղին:

Զրույցի ընթացքում քննարկվել են  Ղարաբաղին տրվող օգնության ձևերին և հնարավորություններին առնչվող այլ հարցեր:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0