
22/04/2017
|
ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակը, Վայոմինգը Եղեռնը ճանաչած 45-րդ նահանգն է:
Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը գրասենյակին ուղղած նամակում նշել է, որ հայերի և հրեաների վայրագությունները աներևակայելի են և կարևոր է, որ բոլորը հասկանան՝ անթույլատրելի է պատմության կրկնությունը:
Նահանգապետի հայտարարությանն ի պատասխան, Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Միդին պատմական ճշմարտության կողքին կանգնելու և Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի կոչերին միանալու համար: