a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում քննարկվել է ԼՂ հակամարտությունը

sd.thumb

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» վերնագրով կազմակերպված քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանին առնչվող խնդիրներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրահետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, ով 2005 թ. աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում:

Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների, երկրի բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ:

Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0