a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցեղասպանության թեման պետք է ներառվի Գերմանիայի դպրոցական դասագրքերում. Մարդին Դոլցեր

33109

Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում, եթե անգամ չլինի մեզ համար ցանկալի ձեւակերպումներով, ապա կլինի սկիզբ նոր քայլերի, խնդիրը տեղից շարժելու  համար,-ասել է Համբուրգի խորհրդարանի պատգամավոր, Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամ  Մարդին Դոլցերը՝ հավելելով. «Մենք մեր սեփական պատմությունից ելնելով՝ մենք գիտենք, թե ինչ է նշանակում ցեղասպանությունը»:

Պատգամավորի խոսքով՝ գերմանական Ռեյխը իր բժիշկների, դեսպանների  ու հյուպատոսների միջոցով շատ լավ տեղեկացված էր, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և նույնսիկ հայտարարել էր, որ անգամ եթե հայ ժողովուրդը կործանվի, մենք պետք է աջակցենք մեր զինակից թուրքերին։ «Ցավոք այսօր մեր դաշնային կառավարությունը սերտ համագործակցում է Էրդողանի հետ։ Մենք չենք տեսնում նրա կողմից Թուրքիային քննադատություն քրդերի ջարդերի հարցում»,- ասել է պատգամավորը։

Դոլցերի խոսքով պետք է տեղերում աշխատանք տարվի, Գերմանիայի տարբեր դաշնային հողերում ցեղասպանության թեման դպրոցական դասագրքերում ներառելու համար, քանի որ միայն կրթությամբ է հնարավոր նպաստել, որ մարդիկ իրար հարգանքով վերաբերվեն։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0