a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցեղասպանությունը ժխտող խմբի պաստառը Նորթ Էնդում հանվել է

billboard-armenia-boston (1)

Այն Հայկական ժառանգության այգու մոտ էր գտնվում:

Նորթ Էնդի ցուցատախտակի հայտարարությունը, որի համար վճարել էր հայոց ցեղասպանությունը ժխտող խումբը, «սխալմամբ» էր տեղադրվել և հեռացվում է, – ասել է  Քլիըր Չանել Աութդորս-ի (Clear Channel Outdoors) ներկայացուցիչը էլեկտրոնային փոստով հինգշաբթի օրը: 

Գովազդային պաստառը, որը գտնվում էր հայկական ժառանգության այգուց ընդամենը մի քանի թաղամաս հեռու, քննադատության պատճառ է դարձել չորեքշաբթի երեկոյան՝ ցեղասպանությունը մերժելու իր հղումների պատճառով:

Ցուցանակին գրված էր. «Ճշմարտություն = Խաղաղություն»: Թուրքիայի դրոշով ձեռքը խաղաղության խորհրդանիշի ձևով էր պատկերված, մինչդեռ Ռուսաստանի դրոշով ձեռքը (ձախից) և Հայաստանինը (աջից)՝ խաչել էին իրենց մատները, որպես ստելու խորհրդանիշ:

Գովազդային պաստառի տեքստը հղում էր ընթերցողներին FactCheckArmenia.com կայք, որը դիտարկում է Ցեղասպանությունը որպես «հզոր և լավ ֆինանսավորվող հայկական Սփյուռքի քարոզչություն»: Հայտարարատախտակը «հպարտությամբ» վճարվել է Թյուրքական պլատֆորմի կողմից, Ստամբուլից:

Կեսօրին մոտ այն արդեն հանվել էր:

«Դա կարծես մեջքից հարված լիներ», – ասել է Ուոթերթաունի Սբ. Հակոբ հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի եկեղեցական երիտասարդական կազմակերպության նախագահ Ահարոն Դերդերյանը: «Անսպասելի անակնկալ էր տեսնել դա հենց այդտեղ (այգու հարևանությամբ)»: Ըստ «ՄԱԿ-ի մարդու իրավուքների խորհրդի» տեղեկատվության, Թուրքիայում ապրող հայերը պարբերաբար սպանվել և տեղահանվել են Օսմանյան կայսրությունից 1915-ից 1918 թվականներին:

Զանգվածային ջարդերը ստիպել են հայերին արտագաղթելու ԱՄՆ, մասնավորապես՝ Բոստոն և Ուոթերթաուն: Եղեռնից մազապուրծ եղած մոտ 25,000 հայ բնակվում է Մասաչուսեթսում, որը երկրորդն է բնակության թվով բոլոր նահանգների շարքում: Անցյալ տարի ամբողջ աշխարհի հայերը հարգեցին ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը: 

Գովազդային պաստառը գտնվում էր Քրոսս Սենթ և Սալեմ Սենթ անկյունին Նորթ էնդում Ռոուզ Քեննեդի Գրնուէյի երկայնքով: Դա «կանաչ»  լաբիրնթից և Հայկական ժառանգության այգու աբստրակտ քանդակից ընդամենը մի քանի թաղամաս է հեռու: Քանդակը բացվել է 2012 թվականին և նվիրված է Բոստոն ներգաղթած հայերի հիշատակին:

«Հայկաական ցեղասպանությունը ժխտող այս վահանակը ոչ մի բանով չի տարբերվում և նույչափ վիրավորական է, որքան Հոլոքոստը մերժելն է»,- ասել է Հակադիֆամացիոն լիգայի տեղի ղեկավար Ռոբերտ Օ. Տրեստանը:

Անցյալ տարի ևս նմանատիպ ցուցատախտակ էր տեղադրվել, որի համար կրկին վճարել էր Թյուրքական պլատֆորմը: Այն հանվել էր՝ քննադատության ալիք բարձրացնելուց հետո:

 

  • billboard-armenia-boston (1)
  • billboard 1
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0