a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցեղասպանությունից վերապրածների վկայությունները կթարգմանվեն անգլերեն

11182125_10153202583315519_6849549233682091704_n
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոահ հիմնադրամի Հայոց ցեղասպանության հավաքածուն թարգմանվում է անգլերեն։ Այսուհետ՝ ավելի շատ գիտնականներ, ուսանողներ և քաղաքացիներ կարող են ծանոթանալ ցեղասպանությունից փրկվածների վկայություններին:
 
Հայոց ցեղասպանության հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է Միքայել Հակոբյանի փաստագրական արձանագրության մեջ՝ 1968-2005թթ:
 
Հավաքածուի ծրագրային մասնագետ Մանուկ Ավեդիքյանն ասել է, որ թարգմանությունների ժամանակ բարդություններ կառաջանան, երբ հարցազրույցի մասնակիցները խոսեն հազվադեպ հնչող հայերեն բարբառներով կամ օգտագործեն թուրքերեն բառեր, որոնք անծանոթ կլինեն թարգմանիչներին: Սակայն, ըստ նրա, այս խնդիրը եւս լուծելի է։
 
Ավեդիքյանը նաև նշել է, որ իրենց մայրենի լեզվով տրվող վկայություններն ունեն նրբերանգներ, որոնք անգլերենում չկան։ Ներկա պահին հասանելի են Վիզուալ պատմության արխիվի Հայոց ցեղասպանության հավաքածուում պահվող ավելի քան 245 վկայություններ։
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0