a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է արել լուծել Ֆրանսիայի հայկական թանգարանի հարցը

Culture.AM Paris F

Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է հանձնարարական բանաձև խնդրանքով՝ “պետության հետ սկսել երկխոսություն”․ այն է, տալ երկարաժամկետ որոշում՝ կապված Ֆրանսիայի հայկական թանգարանի հետ, ըստ որի, Ֆրանսիայի հայկական թանգարանը և ողջ հավաքածուն պետք է տեղափոխվեն կամ Փարիզ կամ Մեծ Փարիզ։ Այս մասին գրում է “Nouvelles d’Arménie” պարբերականը։
Հանձնարարական բանաձևը, որը նախաձեռնել է Միությունը հանուն ժողովրդական շարժման, նույնպես կոչ է անում քաղաքապետին “թանգարանի ղեկավարության հետ վերանայել քաղաքի կողմից ընդունված որոշումը` տրամադրելու ժամանակավոր ազատ տարածք 2015 թ․-ի ընթացքում  ցուցադրություններն անցկացնելու համար”։
Ֆրանսիայի հայկական թանգարանը, որի հավաքածուն ներառում է մոտ 1200 աշխատանք հայոց պատմության և հայ մշակույթի վերաբերյալ, հանրության համար փակ է դեռևս 1995 թվականից։ Պետական գույք համարվող այդ տարածքներում  վերանորոգման աշխատանքներ էին սկսվել դեռևս 2011թ․-ին, սակայն, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ի վեր տարածքները ետ չեն վերադարձվել։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0