a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Քամփ Արմեն» ճամբարը փրկված է

11216724_10203776112065770_3776111048402148258_n1-600x320

Երբ խոսք է գնում միասնականության, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված պայքարի մասին, ապա հաղթանակը, ինչ ոլորտում էլ որ լինի, հաստատ սարերի ետևում չի լինի: Ստամբուլի հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի շենքը, որը հայտնվել էր ապամոնտաժման վտանգի տակ, արդեն փրկված է: Տարածված  տեղեկատվության համաձայն,  շինության ներկայիս սեփականատերը հայտարարել է, որ պատրաստվում է մանկատունը նվիրաբերել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Մանկատան ապամոնտաժման դեմ ակտիվորեն պայքարող Թուրքիայի «Düşünce Platformu» («Գաղափարական հարթակ») միության ներկայացուցիչ Հարութ Օզերը թեմայի շուրջ մեկնաբանություններ է արել թուրքական «Özgür Radyo»-ի «Ռադիո Ակոս» ծրագրի եթերում:

«Düşünce Platformu» («Գաղափարական հարթակ») միության ներկայացուցիչ, ակտիվիստ  Հարութ Օզերն իր խոսքում նշել է, որ Արմեն ճամբարի՝ հայկական կողմին վերադարձի համար հանդիպումներ են ունեցել Ստամբուլի Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըն, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) պատգամավորի թեկնածու հայազգի Մարգար Եսայանը, հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը և «Düşünce Platformu»- ի ներկայացուցիչները, –

-Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից  սեփականության իրավունքի նվիրաբերման շուրջ: Ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սեփականության փաստաթղթերը կհանձնվեն» , -նշել է ակտիվիստը:

Արմեն ճամբարի շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Խնդրի լուծման վերաբերյալ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խնդրանքն ու հանձնարարությունը,  Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշին, ԱԶԿ-ի Ստամբուլի տարածքային ղեկավար Սելիմ Թեմուրջին և Թուզլայի տարածքային ղեկավար Շադի Յազըջըն ինձ համոզեցին: Մեր օրերում, երբ ամեն կերպ փորձ է արվում հրահրելու մեր հասարակության դյուրազգացությունը՝  կապված 1915թ. դեպքերի հետ, մեր հայ քաղաքացիների մտքի և զգացմունքների խաղաղության, մեր երկրի սոցիալական համերաշխության մեջ ներդրում ունենալու նպատակով՝ ամենայն հարգանքով հայտարարում են մեր հանրությանը, որ խնդրո առարկա տարածքը նվիրաբերելու եմ Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին»:

Եվ այսպես, մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր  ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց,  Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ՝ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ալիքը գնալով մեծացել: Ավելին, Ստամբուլում կազմակերպվել էր բազմամարդ բողոքի երթ, որն իր տեսակով աննախադեպ էր:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0