a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վրաստանի դիրքորոշումը… ճանաչել ցեղասպանության փաստը

Culture.AM Georgia

Ինչպես նշում է Deutche Welle-ը, արդեն 10 տարի է, ինչ վիրահայերի կողմից հնչում են ուղերձներ՝ վերանայել 1915-ի հայերի զանգվածային սպանությունների հարցում դիրքորոշումը և ճանաչել ցեղասպանության փաստը:

 Հույսերը քիչ են …Վրաստանի փորձագետների համոզմամբ Վրաստանը վախենում է փոխել իր պաշտոնական դիրքորոշումը՝ այդ կերպ խուսափելով իր ռազմավարական գործընկերներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր  ընդհարումներից:

   Վրաստանի Ազգային պաշտպանի գրասենյակին կից ազգային խորհրդի համակարգող Կոբա Չոխլիանի խոսքով շատերն են այցելում ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ու թեև մարդկային մակարդակով այստեղ գիտեն ցեղասպանության մասին և ցավակցում են հայերին, սակայն վրացական բարեփոխումների միության ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցով ցեղասպանության թեման մի փոքր տաբուացված է վրաց հասարակությունում։

Միխայիլ Ավագյանը՝ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի համագործակցության և իրավական հարցերով բաժնի ղեկավարը նշում է, որ չճանաչման քաղաքականությունը ցավոտ և ոչ միանշանակ հարց է Վրաստանում հայ համայնքի համար: Նա կարծում է, որ Վրաստանը, անկախ Թուրքիայի և Ադրբեջանի գործոնից, «պետք է ճանաչի և դատապարտի ցեղասպանության փաստը»։

 “Իմանալով աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, հայերն ըմբռնումով են մոտենում Վրաստանի նման դիրքորոշմանը”,-նշում է «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:

Վերջինս երախտագիտությամբ արտահայտեց, որ «վրացական իշխանությունները չեն օգնում, սակայն չեն էլ խանգարում  հայկական համայնքին՝ անցկացնել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ»։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0