a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բողոքի երթ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում

19.thumb_

Աշխարհի տարբեր անկյուններում  շարունակվում են բողոքի ակցիաները`  ընդդեմ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված  ագրեսիայի: Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի հայկական ընկերակցությունը քաղաքի կենտրոնում կազմակերպել է այդ  ագրեսիվ գործողությունները դատապարտող  խաղաղ ցույց:

Մոնպելյեի Հայկական ընկերակցության նախագահ Կարեն Մխիթարյանը բոլոր մասնակիցների անունից հանդես է եկել ելույթով` կոչ անելով հարգել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մոնպելյե քաղաքի հայկական ընկերակցությունը նախաձեռնել է նաև նյութական միջոցների հանգանակում, որը կփոխանցվի Արցախին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0