a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

60 տարի անց Թուրքիայի հայ քաղաքացին հնարավորություն ունի պատգամավոր ընտրվելու

Culture.AM markar

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացի Մարգար Եսայանը հանդիպել է Ստամբուլի իր կուսակիցների հետ:
Թուրքական «Hurriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Եսայանը նշել է, որ 60 տարի անց Թուրքիայի հայ քաղաքացին  հնարավորություն ունի պատգամավոր ընտրվելու և դա ԱԶԿ-ի շնորհիվ է:
Նա նաև նշել է, որ հենց ԱԶԿ-ն հիմք հանդիսացավ, որպեսզի Թուրքիայի այլ քաղաքական ուժեր ևս իրենց շարքերում ընդգրկեն հայ թեկնածուների․ թուրքական այլ քաղաքական ուժեր ասելով՝ Եսայանը նկատի ուներ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» ( CHP-ԺՀԿ) և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»:
Կարևորելով հայ թեկնածուների առաջադրումը՝ Եսայանը փաստել է, որ դա մեծ հաշվով ԱԶԿ-ի հաղթանակն է, որը նման քայլով կոտրվել են Թուրքիայում առկա բազմաթիվ կարծրատիպեր:
«Սա ցույց է տալիս, թե որքան արագ է Թուրքիան կարգավորվում, որքան արագ են փոփոխվում և ազատվում տաբու համարված թեմաները: Սա ԱԶԿ-ի ձեռքբերումն է: Մենք աշխատանքներ ենք տանում ոչ միայն հայկական, այլ նաև մյուս համայնքներում: ԱԶԿ-ի նկատմամբ շատ մեծ համակրանք կա»,- Թուրքիայի իշխանական կուսակցությանը գովերգել է պատգամավորի հայ թեկնածուն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0