a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրք հոգևորականը Ֆրեզնոյում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան

fresno1
Yourcentralvalley.com կայքի փոխանցմամբ թուրք հոգևորական Հաքան Թաստանը այցելել է Ֆրեզնոյում (ԱՄՆ) գտնվող Հայոց Ցեղասպանության հուշարձան և ծաղկեպսակ է տեղադրել ։
“Մենք ցանկանում ենք գրկել մեր հայ քույրերին և եղբայրներին և ներողություն խնդրել նրանցից ,”  ինչպես թարգմանում էր նրա կինը Իսեյը, ասել է թուրք հոգևորականը։
 Դա ներողություն էր 100 տարի առաջ կատարվածի համար․Թասթանը ներողություն հայտնեց իր նախնիների կատարած հանցագործության համար։ Ավելի քան 1․5 միլիոն հայեր մահացան Օսմանյան Թուրքիայի  հանցանքի պատճառով․ ոճրագործություն, որ թուրքական կառավարությունը հերքում է։

Ֆրեզնոյի Առաջին Հայ Պրեսբիտերական Եկեղեցու քահանա Գրեգ Հարությունյանն էլ նշեց․
“Հայ համայնքը ողջունեց մեզ՝ հասկանալով այն ցավը, որ մենք ապրել ենք, բայց որ թուրքն է կիսում քո ցավը, սա արդեն հզոր է”։

Թասթանն իր այս կարևորագույն քայլն արել է նաև իր երկրում, ինչի համար այս հոգևորականը ծեծի է ենթարկվել և սպառնալիքների արժանացել։

“Ապրեմ թե մեռնեմ, բայց այս գործին կծառայեմ։  Ես պատրաստվում եմ կատարել իմ հաջորդ քայլը այս հաշտեցման համար”,- նշել է Թասթանը։ 
Հարությունյանի խոսքով, նա, իսկապես, հերոս է, քանի որ սեփական կյանքը վտանգում է հանուն արդարության։

Նշենք, որ ավելի քան քսան ազգ պաշտոնապես ընդունել Է Հայոց Ցեղասպանությունը, որոշ նահանգներ էլ ԱՄՆ-ից։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0