a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացումը՝ հունիսի 23-ին

amen

«AMEN Project» ընկերությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 23-ին, ժամը 19։00-ին կներկայացնի ՝։ Այն նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ բացառիկ դերին։ Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

​«Ամեն»-ը եզակի միջազգային նախագիծ է։ Հայկական երաժշտության ավանդույթներն այն ներկայացնում է ժամանակակից բեմական շոուի ձևաչափով, որում երաժշտական բնօրինակ ​​լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաներին։

2017թ. օգոստոսին «Ամեն» շոու-ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքի «Arena di Verona»-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետեւ ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ`լուսանկարների ցուցահանդեսներ, մշակութային հանդիպումներ և այլն:

Նախագծի ստեղծագործական թիմում են՝ կոմպոզիտոր և երաժշտական ​​պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը (Հայաստան- Ռուսաստան), լիբրետոյի հեղինակ Էդուարդ Այանյանը (Հայաստան), երգերի տեքստի հեղինակներ Ջիոմմարիա Մոնտին (Իտալիա) , Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը (Հայաստան), բեմադրող-խորեոգրաֆ Գրիգոր Խաչատրյանը (Հայաստան), խորեոգրաֆներ Արման Ջուլհակյանը և Արա Ասատուրյանը (Հայաստան), զգեստների ձևավորող Միքայել Շարաֆյանը (ԱՄՆ)։
Գլխավոր պրոդյուսերն է Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան), պրոդյուսերը` Ելենա Շուբինան (Ռուսաստան)։

Երևանում նախագծին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը (Հայաստան), Հրաչուհի Բասսենցը (Գերմանիա), Բարսեղ Թումանյանը (Հայաստան, Ղազախստան), Ջուլիետ Գալստյանը (Շվեյցարիա), Ռոզի Անուշ Սվազլյանը (ԱՄՆ, Իտալիա), Հասմիկ Թորոսյանը (Իտալիա, Հայաստան), Հովհաննես Այվազյանը (Հայաստան), Պերճ Քարազյանը (Հայաստան), Դավիթ Բաբայանցը (Հայաստան), Գևորգ Դաբաղյանը (Հայաստան) և շատ ուրիշներ:

Նախագծի գործընկերներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Իտալիայում ՀՀ դեսպանությունը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը,Վերոնայի քաղաքապետարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը,
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ Առաքելական եկեղեցու թեմը,Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը,«Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0