a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աննա և Անահիտ Մխիթարյաններն առաջին անգամ մենահամերգով հանդես են եկել ծննդավայրում

Աննա և Անահիտ Մխիթարյաններ

Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն առաջին անգամ մենահամերգով հանդես են եկել իրենց հայրենի Վանաձոր քաղաքում: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացված համերգին ներկայացվել է բոլորովին նոր ծրագիր:

Երեկոյի ընթացքում քույրերի հետ ելույթ են ունեցել պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ):

-Մենք ծնունդով Վանաձորից ենք, որոշել էինք, որ մեր առաջին մենահամերգը պետք է անպայման այնտեղ լինի: Շատ բուռն էր ընդունելությունը, հանդիսատեսը հիմնականում Վանաձորից էր, չնայած Երևանից էլ հյուրեր ենք ունեցել: Ազատ տեղեր ընդհանրապես չեն եղել: Մեզ շատ լավ ընդունեցին, շատ տպավորված էինք,-նշում է Անահիտ Մխիթարյանը:

Քույրերը ծրագրում ներկայացվել են ջազային մշակումներ, ազգային, աշուղական ստեղծագործություններ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվել է նաև «Մաճկալ» ստեղծագործությունը, որը քույրերը նվիրել են իրենց հայրիկի հիշատակին: Հնչել են նաև վոկալ համարներ:

Համերգային երեկոյի հյուրերի թվում էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, այլ պաշտոնատար անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քույրերի ուսուցիչները:

Մինչ այս մենահամերգը քույրերը հասցրել են հանդես գալ տարբեր բեմահարթակներում, այդ թվում` Մոսկվայում: Փաստում են`նմանատիպ երաժշտության նկատմամբ հանդիսատեսի մոտ առկա է հետաքրքրություն և այն իսկապես պահանջված է:

Առաջիկայում Աննա և Անահիտ Մխիթարյանները համերգներով հանդես են գալու մարզերում, Երևանում և արտերկրում: Երևանյան ելույթը նախատեսված հունիսի վերջից հուլիսի սկիզբն ընկած ժամանակատվածում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0