a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթը ելույթ կունենա Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ

1280x720

Ամերիկյան բլյուզ/ռոք, ջազ/ֆյուժն և սոուլ ժանրերում հանդես եկող մեգատաղանդավոր երգչուհի Բեթ Հարթը իր Եվրոպական տուրի շրջանականերում համերգ կտա Երևանում։
Համերգի կազմակերպիչ One Production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանի խոսքով՝ համերգը բացառիկ է նրանով, որ Հարթի կարիերայում առաջինն է՝ նվագախմբի մասնակցությամբ։ Ներկայում բանակցում են նաև այլ հայտնի երաժիշտների հետ, և շուտով երաժշտասեր հանդիսատեսն առիթ կունենա ունկնդրելու նաև այլ հայտնի կատարողների։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշեց, որ․ «Նա աշխարհահռչակ, տաղանդավոր երգչուհի է, նաև թրենդ ստեղծող կատարող։ Եվ այս համերգն իրոք բացառիկ է լինելու, թեև այդ բառն այնքան է շահարկվել, որ արդեն արժեզրկվել է։ Բայց այս դեպքում դա իսկապես իրականություն է։ Մեր նվագախումբը փորձում է տարբեր ձևաչափերով ներկայանալ, և սա էլ նոր տարբերակ է և հավելեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմավորված 24․04 համաշխարհային նվագախումբը շարունակելու է իր համերգաշարը նաև Հայաստանից դուրս։ Հարթի հետ սպասվող համերգի մասին խոսելով՝ Սմբատյանը նշեց, որ  հայտնի լինելն ու որակը ներկայում միմյանց հետ այնքան էլ կապ չունեն, բայց ինքն ուրախ է, որ աշխատելու է և հայտնի, և որակյալ արվեստ ներկայացնող երգչուհու հետ։

Նշենք, որ համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ Բեթ Հարթը նույն համերգի ընթացքում ելույթ կունենա նաև «Դորիանս» խմբի հետ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0