a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավետ Բարսեղյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում

avet barseghyan

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

Պարգևատրվածների շարքում է նաև հաղորդավար, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 60-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջատար խմբագիր Ավետ Վարդգեսի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,-նշված է Հանրապետության նախագահի հրամանագրում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0