a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արթնացրեք հոգիները» շրջագայությունը շարունակվում է

SOAD5

Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը շարունակվում է աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես տեղեկացնում է խմբի պաշտոնական՝ systemofadown.com կայքը, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում նախատեսվում է ևս մի քանի համերգ: Խմբի հերթական համերգը տեղի կունենա հունիսի 17-ին Միչիգանի Դետրոյթ քաղաքի «Էներջի» երաժշտական թատրոնում («Energy music theatre»), հաջորդը՝ հունիսի 19-ին, Կանադայի Տորոնտո քաղաքի Մոլսոն կանադական ամֆիթատրոնում («Molson Canadian Amphitheartre» ): Մեկ օր անց SOAD-ի տղաներն «Amnesia Rockfest»-ի շրջանակում ելույթ կունենան կանադական Մոնտեբելո քաղաքում:

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքը System of a Down խմբին կհյուրընկալի սեպտեմբերի 24-ին՝ «Rock in Rio»-ի շրջանակում, իսկ հաջորդ օրը խումբը Սան Պաուլոյի «Anhembi Arena»-ում կրկին կարթնացնի մարդկանց հոգիները:

SOAD-ի տղաների հաջորդ կանգառը Չիլին է, որտեղ նրանք ելույթ կունենան սեպտեմբերի 27-ին Սանտյագո քաղաքի «Santiago Gets Louder» փառատոնի շրջանակում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Estadio Geba» սրահում: Ըստ ժամանակացույցի՝ հոկտեմբերին ևս երկու համերգ է նախատեսված: Ամսվա երրորդ օրը խումբը ելույթ կունենա Կոլումբիայի Բոգոտա քաղաքի «Parque Deportivo»-ում, իսկ հոկտեմբերի 6-ին՝ Մեքսիկայի Մեխիկո քաղաքի «Sports palace»-ում:

Հիշեցնենք, որ «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում արդեն իսկ համերգներ են տեղի ունեցել Ինգլվուդ, Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա, ինպես նաև Երևան քաղաքներում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0