a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արծվիկ Հարությունյանին կարող են արգելել Ուկրաինայում հանդես գալ

artsvik_harutyunyan

«Եվրատեսիլ-2017» հեղինակավոր մրցույթի մասնակիցներից ոմանց կարող է արգելվել մասնակցելու եվրոպական երգի ստուգատեսին։ Ինչպես հաղորդում է  gazeta.ru-ն, այս հարցով զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ)։ Համաձայն տեղեկատվության, այժմ ՈՒԱԾ-ն փորձում է պարզել՝ արդյոք Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո չի այցելել թերակղզի՝ դրանով իսկ խախտելով Ուկրաինայի իշխանությունների սահմանած որոշումը: Այս պահին դեռ որևէ ապացույց չկա առ այն, որ հայուհին ելույթ է ունեցել Ղրիմում:

Նմանատիպ ստուգումներ իրականացվելու են նաև մրցույթի այլ մասնակիցների հանդեպ՝ պարզելու համար Ղրիմ այցելած լինելու հավանականությունը:

Այս առիթով երգչուհին ու նրա մամուլի քարտուղարը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը:

Նշենք, որ Ուկրաինայի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները կարող են Ղրիմ այցելել միայն ուկրաինական իշխանություններից ստացած թույլտվության համաձայն և պետք է թերակղզի մտնեն Ուկրաինայի տարածքից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԱԾ-ի ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել էր, որ երկրի պետանվտանգությունը փաստաթուղթ է նախապատրաստել, որով կարգելվի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, քանի որ երգչուհին 2015 թ. ելույթ էր ունեցել Ղրիմում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0