a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Արևների” 13-րդ տոնը

20150609_192330

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 8-ին և 9-ին “արևային տոն էր”. “Արևներ” համույթն արդեն 13-րդ անգամ անցկացնում էր իր ստեղծագործական մրցույթ-փառատոնը: Այս տարի թվով երեք տասնյակ նոր երգեր ներկայացվեցին հանդիսատեսին՝  համույթի երգիչ-երգչուհիների  ներկայացմամբ: Պրոֆեսիոնալ ժյուրին էլ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, կայացրեց որոշումն ու տեղում յուրաքանչյուր 4-5 երգը մեկ ցուցադրեց գնահատականները:

Մրցույթ-փառատոնը բաղկացած էր երկու ենթաբաժիններից. մանկական երգեր և պատանեկան: Մանկական երգեր անվանակարգում հաղթող ճանաչվեց “Հացի երգը” (հեղինակ՝ Աննա Իշխանյան), իսկ պատանեկան երգեր անվանակարգում հաղթող ճանաչվեցին  “Բարի լույս իմ Երևան” (երժշտ՝ Եվա  Եղոյանց-Զարգարյանի, խոսք՝ Հասմիկ Հովհաննիսյանի) և “Իմ տուն Երևան” (հեղ.՝ Լիանա Հարությունյան) երգերը: Պատանեկան երգեր անվանակարգի հաղթողներիի անունները  հայտարարեց բանաստեղծ Լևոն Բլբուլյանը:

Արմեն Դիվանյանի անվան “Արևներ” համույթը շարունակում է նպաստել  մանկական երգի զարգացմանն ու տարածմանը հիմնադրի կնոջ՝ Արփինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0