a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/02/2015

Եսայի Ալթունյան. “Ցանկանում եմ` բոլորն իմանան, թե ինչ է պատահել մեզ հետ”

textim_1423028718_2565903_ts1423028741

Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն այս օրերին Հայաստանում է` ներկայացնելու իր նոր` “Չեմ մոռանա” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոր ստեղծագործության բառերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է:

Երգն ինձ համար շատ զգացմունքային է, քանի որ նվիրված է Մեծ Եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Իմ մորական պապն ու տատը հազիվ են փրկվել Ցեղասպանությունից… Պապս դրանից հետո գիրք է գրել` պատմելով, թե ինչ են արել թուրքերն իր ընտանիքի հետ 100 տարի առաջ: Նա մեզ հորդորում էր չմոռանալ եւ պատմել մեր սերունդներին Ցեղասպանության մասին: Ես ցանկանում եմ անմեղ զոհերին եւ իմ պապիկին ասել, որ հանգիստ ննջեն, քանի որ մենք` նոր սերունդը, այստեղ ենք եւ չենք մոռանում ոչինչ. սա է երգիս իմաստը: Այն անգլերեն է, որպեսզի բոլորը հասկանան բառերը”,-ասել է Եսային:

Խոսելով տեսահոլովակի մասին` նա հայտնել է, որ նկարահանումներն իրականացվել են Հայաստանում եւ Ֆրանսիայում.“Ըստ սյուժեի` երկու երեխա բացված գրքում տեսնում եւ կարդում են հայերի Ցեղասպանության մասին… Ընդհանրապես, հայերը շատ ուժեղ ազգ են. տեսել են Ցեղասպանություն եւ երկրաշարժ, սակայն չեն կորցրել աչքերի փայլը, որը կա նաեւ մեր երեխաների աչքերում”:

Ավելին՝ Bravo.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0