a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ես 35 տարի է ճանաչում եմ Ալեգրովային և ոչ թե պաշտպանում եմ երգչուհուն, այլ ճշմարտության կողմն եմ»

278862_395876333827933_1566293843_o

Իրինա Ալեգրովային տեսագրել փորձող հանդիսականներից վերցված հեռախոսներն ու պլանշետները հետ են վերադարձվել տերերին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց  Մարզահամերգային համալիրի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վազգեն Ասատրյանը:

Ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, հայկական արմատներով  Իրինա Ալեգրովայի երևանյան մենահամերգի հետաձգումն առանց ասեկոսեների չանցավ, բայց հայ հանդիսատեսը երիցս ապացուցեց, որ պատրաստ է սպասել, ջերմությամբ ու սիրով ընդունել Ալեգրովային:

Կայացած համերգն էլ սկանդալներից չխուսափեց: Լուսանկարահանումն ու տեսանկարումը արգելվել էր: Լուրեր են շրջանառվում, որ դահլիճի ներսի էկրաններն անջատված են եղել, էկրաններից մեկը միացված է եղել, բայց դրա վրա այլ կադրեր են եղել: Դահլիճում շշուկներ են տարածվել, որ բեմում Ալեգրովան չէ, եթե նա է, ուրեմն ալկոհոլի ազդեցության տակ է:  Դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես այն, որ ժողովրդական արտիստուհին համերգի ավարտից հետո իրեն նկարել փորձողների ձեռքից անձամբ  վերցրել է հեռախոսներն ու պլանշետները:

Վազգեն Ասատրյանը  Culture.AM -ի հետ զրույցում փաստեց, որ համերգը եղել է կենդանի հնչողությամբ. «Ես ինքս չեմ սիրում խաբեբայություն, առաջիններից եմ եղել, որ պայքարել եմ ֆանագրամայի  դեմ` 2005-ից սկսած: Ալեգրովայի համերգին  անձամբ ներկա եմ եղել` որպես համալիրի տնօրեն: Լսել ենք կենդանի ձայն»: Վազգեն Ասատրյանի խոսքով`էկրաններում երգչուհին պետք է երևար, եթե նկարահանում լիներ, տեսախցիկներ լինեին,   հետևի էկրանին  գեղարվեստական ղեկավարի որոշմամբ տարբեր կադրեր, տեսարաններ են ցուցադրվել:  Իսկ վերևից կախված էկրանները, որ անջատված են եղել,  մարզական միջոցառումների համար են նախատեսված, կապ չունեն համերգի հետ:

Մեր հանդիսատեսի ընդունելությունից, զրուցակիցս ասաց, որ զարմացած էր, թվում էր` ձգձգումից հետո պիտի ընդունելությունն այդքան ջերմ չլիներ: «Ժողովուրդը սիրում է Ալեգրովային»,- ընդգծեց նա:- Իսկ  հետաձգումն իրոք եղել է հիվանդության պատճառով:  Ես ներկա եմ եղել, ամեն բան պատրաստ էր, երաժիշտները բեմի վրա էին, փորձ էին անում: Երգչուհին 39 աստիճան ջերմություն ուներ, շտապ օգնություն ենք կանչել, Առաջին տիկինն է անգամ միջամտել»:

Վազգեն Ասատրյանը նկատեց, որ սովորություն կա վատի մասին խոսելու, գրելու, երբ ամեն ինչ լավ է, ոչինչ չի ասվում: Խոսակցությունները, որ բեմում Ալեգրովան չի եղել, կամ հարբած է եղել, համարում է բամբասանք, հեքիաթ, ասաց, որ  35 տարի է ճանաչում է Ալեգրովային, և  ոչ թե պաշտպանում է երգչուհուն, այլ  ճշմարտության կողմն է:
«Արտիստները չեն սիրում, երբ մոտենում են, գրեթե բեմից նկարահանում իրենց, մանավանդ զգուշացվել է նախապես,-ասաց Վազգեն Ասատրյանը, սակայն  չժխտեց, որ պլանշետների վերցնելը տգեղ երևույթ էր: – Ինքը չպետք է աներ դա, ոստիկանները կամ հսկիչները  պետք է չթողնեին մոտենան և նման բան կատարվեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0