a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Եվրատեսիլի” բացմանը մերոնք նռան գույներով

7

Եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթի՝ “Եվրատեսիլի” պաշտոնական բացմանը մեր պատվիրակությունը “ներկված է  եղել” նռան գույնով:  Մեր մասնակիցների զգեստների օրիգինալությունը չի վրիպել անգամ հյուրերին դիմավորող հաղորդավարի աչքից:  Ի պատասխանա հաղորդավարի հարցին, մեր պատվիրակության անդամները նշել են, որ , զգեստները  ստեղծվել են Արմեն Գալյանի կողմից, իսկ գույնը՝ ավանդական հայկական գույնն է ու հետո կատակելով հավելել, որ այս գույնը մեզ կօգնի առավել վստահ գնալ կարմիր գորգով:
-Մեր թիմը խորհրդանշում է կյանքի ծառը , որի էլեմենտներն արտացոլվում է նաև արծաթյան տերևներով, իսկ մեր պայուսակների վրա պատկերված են ցեղասպանությունից փրկված մարդկանց պատկերները, -նշել են մեր պատվիրակության անդամները:

Հիշեցնենք, որ “Եվրատեսիլի” կիսաեզրափակիչ երկու փուլերը կկայանան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին: Այս տարի առաջին անգամ այս մրցույթին կմասնակցի նաև Ավստրալիան, կիսաեզրափակչում կսկսեն պայքարել նաև   ” ետ վերադարձած” Կիպրոսը, Սերբիան, Չեխիան, իսկ մրցույթին իրենց իսկ  իսկ ցանկությամբ չեն մասնակցի թվով 12 երկիր՝ Ուկրաինան, Թուրքիան, Բոսնիան, Բուլղարիան, Խորվաթիան, Սլովակիան և այլն :  Այս տարի մրցույթին կմասնակցեն թվով 40 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանը ընդգրկված է առաջին կիսաեզրափակիչում և ելույթ կունենա մայիսի 19-ին:

11312711_945598488793846_5535630293217543580_o

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0