a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

arcvik

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտեց, որ այս անգամ էլ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը Սփյուռքի մեր հայրենակիցն է: Նա մասնավորապես նշեց. «Որախ եմ, որ այս անգամ նորից սփյուռքահայ է ներկայացնելու Հայաստանը: Թեև Արծվիկը ծնվել է Հայաստանում, բայց Ռուսաստանում է անցկացրել գիտակացական կյանքը և այնտեղ է կայացել որպես երգչուհի, կարողացել է իր անունը թողնել Ռուսաստանի մշակութային կյանքում: Հատկանշական է նաև, որ Արծվիկը ներկայացնելու է Հայաստանը, ինչը խոսում է նրա հայրենասիրության, հայ մշակույթի հանդեպ նրա սիրո մասին: Ուզում եմ, որ նա իր ելույթով փայլի Եվրատեսիլի բեմում, որ հայությունը հպարտանա նրա հաղթանակով: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի»:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար ու հավելեց, որ կապը Սփյուռքի նախարարության հետ ավելի է սերտացել:

Արծվիկ Հարությունյանը հավելեց, որ իր երազանքն է լինել եվրոպական այս հեղինակավոր բեմում: Նա հավաստիացրեց, որ դա նաև մեծ պատասխանատվություն է, ու ամեն ինչ կանի Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը և Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաև` վայելելու հիանալի երաժշտություն:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0