
29/03/2017
|
Արծվիկ Մինասյանը՝ wiwibloggs.com կայքի կողմից անցկացվող հարցման առաջատար

Հայաստանը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում ներկայացնող Արծվիկ Հարությունյանը հեղինակավոր wiwiblogs.com կայքի կողմից անցկացվող հարցման արդյունքում այս պահին գտնում է առաջին հորիզոնականում։ Հայ մասնակցի օգտին է քվեարկել 1757 մասնակից (16.57 %) ։ Նշենք, որ կայքը հարցում է անցկացնում, որտեղ ընդգրկված են երգի ստուգատեսին մասնակցող կին կատարողները։
Այս պահին երկրորդ հորիզոնականում է Բելգիայի ներկայացուցիչը, իսկ երրորդ տեղում՝ Լեհաստանի։
Հավելենք միայն, որ մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 9-ին ու 11-ին։