a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն պատրաստ է

arcvik
Նկարահանվել է «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ: Այդ մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը: Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաև այն ակնթարթերը, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին:

Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինի Արծվիկի կյանքի ամենահիշարժան և տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի Եվրատեսիլ»-ում: Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի թռիքը օդապարիկով, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը: Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային «Fly with me» երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Լիլիթ Նավասարդյանը: Ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում, նրանք կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ:
Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր եւ յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0